02/03/2021 10:19
Խորհրդարանական կառավարման մոդելով երկրում խորհրդարանը հավելվածի կարգավիճակ ունենալ չի կարող. Ուրիխանյան (Տեսանյութ)
Խորհրդարանական կառավարման մոդելով երկրում խորհրդարանը հավելվածի կարգավիճակ ունենալ չի կարող, ԱԺ նիստի ժամանակ ասաց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Հարգարժա՛ն խորհրդարան, եթե նկատել եք, երկրում ճգնաժամ է, ծայրահեղ վիճակ է, ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծման անհրաժեշտություն ունի», - ասաց պատգամավորը:
Դիմելով խորհրդարական մեծամասնությանը՝ նա կոչ արեց միջոցներ ձեռնարկել:
«Էդ չարաբաստիկ քաղաքական մենաշնորհի առկայությունը մեզ թույլ չի տալիս ձերբազատվել ռազմական դրությունից, ինքնալուծարվել, վարչապետին անվստահություն հայտնել: Հանգուցալուծման բերեք, որ ունենանք արտահերթ ընտրություններ», - ասաց Ուրիխանյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ պատգամավորին պատասխանեց, որ հանգուցալուծման տարբերակներ առաջարկվել են, այդ թվում՝ ՀՀ վարչապետի կողմից: