02/03/2021 11:45
Լեռնային Ղարաբաղի ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք (Տեսանյութ)
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի հայ ուխտավորներին ուղեկցել են Ամարասի քրիստոնեական վանք, որը գտնվում է սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ:
Խաղաղապահները Ստեփանակերտ քաղաքից ուխտավորներին ուղեկցել են դեպի վանք և հետ:
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները վերահսկելու համար: Ռուսաստանի զինված անձնակազմն ապահովում է փախստականների անվտանգ վերադարձը և հրադադարը Լեռնային Ղարաբաղում: