02/03/2021 15:32
Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից
Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի ստորագրած մեկ այլ որոշմամբ՝ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնին նշանակվել է Արմեն Գասպարյանը։
Գաբրիելյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի նոյեմբերի 5-ին։
2019 թվականի հոկտեմբերի 22-ին վարչապետը փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանին ազատել էր աշխատանքից։
Այն ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել էր, թե Նահապետյանն ազատվել է աշխատանքի մեջ թերանալու պատճառով։