03/03/2021 17:43
ԵՄ-ն քննարկում է COVID պատվաստանյութերի արտակարգ հաստատումը
Եվրահանձնաժողովը քննարկում է կորոնավիրուսային պատվաստանյութերի արտակարգ հաստատման հնարավորությունը՝ մարկետինգային խիստ պայմանների թույլտվությունների փոխարեն: Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է Reuters-ը:
Փոփոխությունները պայմանավորված են ԵՄ ղեկավարության և դաշինքի դեղերի կարգավորիչի աճող ճնշմամբ, քանի որ պատվաստանյութերի հաստատման դանդաղ գործընթացը դանդաղեցնում է պատվաստումների տարածումը՝ համեմատած ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հետ:
«Պատրաստ ենք անդամ երկրների հետ քննարկել պատվաստանյութերի հաստատումն արագացնելու բոլոր հնարավոր եղանակները», - ասել է հանձնաժողովի ներկայացուցիչը` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպմանը հարցը քննարկելուց հետո:
«Մեկ տարբերակ կարող է լինել պատվաստանյութի արտակարգ թույլտվություն ԵՄ մակարդակով՝ անդամ երկրների միջև պատասխանատվության բաժանմամբ», - ավելացրել է ներկայացուցիչը: