03/03/2021 18:22
Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի «Boeing» օդանավն այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյան (Տեսանյութ)
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ անհետացած «Boeing» օդանավին։
«Թռիչքի վերգետնյա սպասարկման, թռիչքի կազմակերպման և թույլտվությունների ստացման գործընթացի պատասխանատուն հանդիսանում է միայն ու միայն շահագործող ավիաընկերությունը։ Թե՛ օդաչուական անձնակազմի, թե՛ իրանական կողմի ավիացիոն իշխանությունների հավաստիացմամբ՝ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ։ Ըստ նախնական տեղեկատվության՝ եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ։
Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի «Boeing» օդանավն այսօր վերադառնա Երևան»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը։