03/03/2021 13:35
Իլոն Մասկը Տեխասում կստեղծի նոր քաղաք
Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Տեխասում ստեղծում է նոր քաղաք:
«Տեխասում ստեղծում եմ Սթարբեյզ (Starbase) քաղաք», - գրել է Մասկը Twitter-ում:
Ձեռնարկատերը նշել է, որ իր քաղաքը շատ ավելի մեծ տարածք կունենա, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է SpaceX տիեզերական հարթակը:
Բացի այդ, Մասկը նշել է, որ քաղաքում «շատ լավ» կվարաբերեն շներին, և նրա ղեկավարը կկրի «դոժա» տիտղոսը (իտալական «doge» բառից, որը անգլերենում հիշեցնում է «dog»՝ շուն բառը):