03/03/2021 17:35
Նիդեռլանդներում պայթյուն է տեղի ունեցել թեստավորման կենտրոնի մոտակայքում
Պայթյուն է տեղի ունեցել հոլանդական Բովենկարսպել բնակավայրում՝ կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի մոտակայքում: Այս մասին չորեքշաբթի Twitter-ում հայտնել է Նիդեռլանդների ոստիկանությունը:
Ոստիկանության տվյալներով՝ կոտրվել է մոտ հինգ պատուհանի ապակի: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Այժմ դեպքի վայրը շրջափակված է, իրավապահ մարմինները պարզում են պայթյունի պատճառը: Ըստ հոլանդական հեռարձակող կորպորացիայի՝ խոսքը խողովակի պայթյունի մասին է: