03/03/2021 16:42
Թուրքիան քննարկում է Ռուսաստանից C-400-ի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Անկարան շարունակում է դիտարկել Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը: Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը:
Ըստ նրա՝ Թուրքիան չի զգացել հանրապետության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ուղղակի ազդեցությունը՝ Ռուսաստանից այդ հրթիռային համակարգերը ձեռք բերելու պատճառով:
«Տեսնենք, թե ինչպես կգործի CAATSA-ն («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքը, բայց այս պահին հստակ հետևանքներ չկան, մենք կսպասենք», - ասել է Դեմիրը: