03/03/2021 10:45
Բոլիվիայի համալսարանում տեղի ունեցած հրմշտոցի զոհերի թիվն աճել է
Հանրահավաքի ընթացքում Էլ Ալտոյի համալսարանի հինգերորդ հարկից ընկնելուց մահացած ուսանողների թիվը հասել է յոթի: Այս մասին հաղորդվում է El Deber թերթը:
Նշվում է, որ զոհերից երեքը մահացել է տեղում, ևս չորսը՝ բժշկական հաստատությունում: Նրանք 21-ից 23 տարեկան էին:
Ըստ թերթի՝ հրմշտոցի ու կոտրված ցանկապատերի պատճառառով երիտասարդներն ընկել են մոտ 17 մ բարձրությունից: Նրանցից չորսը հոսպիտալացվել է:
Գործը վարում էին իրավապահ մարմինները, որոնք արդեն հարցաքննության են կանչել համալսարանի պահակներին: Ոստիկանությունը մտադիր է պարզել, թե ինչու են համալսարանի ղեկավարությունն ու պահակախումբը համավարակի պայմաններում թույլ տվել մարդկանց կուտակում:
Բացի այդ, քննիչները նախատեսում են հարցաքննել ցանկապատի մոտ ծեծկռտուքի մասնակից աղջիկներից մեկին: