03/03/2021 15:53
Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Ազգային ժողովի դարպասները զոդում են (Լուսանկարներ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելու է Ազգային ժողով. նախատեսված է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան։
Վարչապետի այցից առաջ Ազգայի ժողովի դարպասները զոդում են։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի դարպասները բացվել էին 2018 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։
Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ ԱԺ դարպասները միշտ բաց պետք է լինեն ՀՀ քաղաքացիների առաջ։
Այսօր՝ ժամը 16։00-ին, Բաղրամյան պողոտայում կկայանա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։