03/03/2021 12:50
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 114,7 միլիոնը
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 114 միլիոն 728 հազար 980-ի, հայտնում է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանը:
COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 2 549 111-ի, ապաքինվել է ավելի քան 89 միլիոն մարդ:
10 միլիոն կամ ավելի COVID-19 վարակ ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան: