03/03/2021 21:29
«Իմ նոր հեռուստաընտանիքը». Արտյոմ Կարապետյանը հեռանում է Արմենիա TV-ից, նրան կտեսնենք այլ հեռուստաալիքում
Արմենիայի հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի հաղորդավար Արտյոմ Կարապետյանը երկարատև համագործակցությունից հետո լքում է հեռուստաընկերությունը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում։
«Ավարտվեց իմ եթերային կյանքի ևս մեկ դարաշրջան՝ «Արմենիայի» դարաշրջանը...9 տարի նվիրեցի այս հեռուստաընկերությանը. դրանք վառ, հետաքրքիր, բարդ ու բեկումնային տարիներ էին:
Այս ընթաքում աշխատել եմ հեռուստադաշտի ամենաներկայանալի մեդիադեմքերի հետ, շնորհակալ եմ նրանց պրոֆեսիոնալ գործընկերության և դրա արդյունքում նաև ձևավորված ընկերության համար:
Շնորհակալ եմ նաև «Արենիային»՝ վստահության ու ստեղծագործական ազատ ինքնադրսևորման համար, շնորհակալ եմ նաև իմ հեռուստադիտողներին, որոնք իմ մեկնաբանությամբ էին հետևում օրվա լրատվությանը, ամեն ինչ հրաշալի էր, շուտով կհանդիպենք...»,-գրել է հաղորդավարը։
Այս գրառումից րոպեներ անց նա կիսվել է Առաջին ալիքի գրառմամբ ու տեսանյութվ, որից պարզ է դառնում, որ Արտյոմ Կարապետյանը տեղափոխվում է Հանրային։
«Առաջին ալիքի լրատվական ծառայության թիմին է միացել Արտյոմ Կարապետյանը: Նոր եթերաշրջանում «Լուրեր»-ը կշարունակի տրամադրել հավաստի ու օպերատիվ տեղեկատվություն՝ համալրված կազմով»։
«Միանում եմ ԱՌԱՋԻՆԻՆ, իմ նոր հեռուստաընտանիքը»,-Առաջին ալիքի տեսանյութին կից գրել է նա։