03/03/2021 11:47
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների զենք կրելու մասին նախագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այդպիսով, ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման համար:
«Օպերատիվ հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլոց, մաքսանենգության, նաև ՀՀ մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը», - ԱԺ-ում ասել էր ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը: