03/03/2021 13:30
Քաղաքական հրահանգը տրված է. Օնիկ Գասպարյանին կձերբակալեն. Armlur.am
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, արդեն քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի դեռևս գործող պետ Օնիկ Գասպարյանի դեմ:
Իշխանության ներկայացուցիչները նպատակ ունեն ձերբակալել նրան և քրեական գործը հենց այդ նպատակն ունի:
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի անդամների հետ համատեղ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դրանից հետո Փաշինյանը այդ հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ, միջնորդություն ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Գասպարյանին աշխատանքից ազատման համար: