03/03/2021 11:40
Եթե ապացույց լինի, որ կոնկրետ գործով միջամտել եմ՝ ոչ միայն հրաժարականի, այլև քրեական պատասխանատվության հարց առաջ կգա. ԲԴԽ նախագահ
Իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմանը խորհրդարանում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանից հետաքրքրվեց՝ եթե ապացույցներ ի հայտ գան, որ կոնկրետ գործով Վարդազարյանը միջամտել է՝ պատրա՞ստ է անմիջապես հրաժարական ներկայացնել:
Ի պատասխան՝ ԲԴԽ նախագահն ասաց, որ այդ դեպքում նաև քրեական պատասխանատվության հարց ի հայտ կգա:
«Եթե ապացույց լինի, որ ինչ-որ մի կոնկրետ գործով ես միջամտել եմ, այդտեղ ոչ միայն հրաժարականի, այլև քրեական պատասխանատվության հարց առաջ կգա», - ասաց նա: