03/03/2021 10:38
«Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում». իմքայլական պատգամավորը ԲԴԽ նախագահին կոռեկտության կոչ արեց
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը խորհրդարանում հայտարարեց, որ քաղաքական բնույթի հարցերի չի պատասխանելու: Նա հիշեցրեց, որ օրակարգում Վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար թեկնածուների քննարկման հարցն է՝ ընդգծելով, որ պատրաստ է պատասխանել այդ թեմային վերաբերող հարցերին:
«Քաղաքական բնույթի, դատական իշխանության վերաբերյալ, իմ գործունեության մասին հարցերին չեմ պատասխանելու: Երեկ համբերատար փորձեցի պատասխանել: Այսօր չեմ պատասխանելու», - բարձրաձայնեց նա:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանն էլ Վարդազարյանին կոռեկտության կոչ արեց:
«ԱԺ նիստերի դահլիճում 132 պատգամավորի կոչ եք անում չշփոթել դատախազի տարեկան զեկույցի հետ: Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում: Առաջարկում եմ Ձեզ կոռեկտության գծերը չհատել», - ասաց իշխանական պատգամավորը: