03/03/2021 18:37
Աշոտյան. Կարծես թե, դիպուկահարների թիրախում ենք (Լուսանկար)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանրահավաքից լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ դիպուկահարի թիրախում են:
«Բաղրամյան պողոտայում հազարավոր հայրենակիցների հետ ենք։ Նկարի վրա նկատեցինք, որ, կարծես թե, գտնվում ենք դիպուկահարների թիրախում։ Ուշադիր նայեք Հովհաննեսի դեմքի լուսային կետին», - գրել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայի հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի շենքի ներսում տեղակայվել են դիպուկահարներ: