03/03/2021 17:29
Նոյեմբերի 9-ին չի ավարտվել մեր պարտությունը, ոչ էլ պատերազմն է սկսվել սեպտեմբերի 27-ին. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ)
Նոյեմբերի 9-ին չի ավարտվել մեր պարտությունը, և ոչ էլ պատերազմն է սկսվել սեպտեմբերի 27-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։
«Սեպտեմբերի 27-ից էլ առաջ՝ 2018 թվականի ապրիլին, մենք, ցավոք սրտի, ունեցանք մեր պարտությունը, երբ հավատացինք մանիպուլյացիաներին, դավադրություներին, մեր անցայլը մերժողին ու այդ ողբերգությունն, ըստ էության, այսօր շարունակվում է», - ասաց նա։
Լիլիթ Գալստյանի խոսքով՝ առաջին բանը, որ այս իշխանությունն արել է, պարգևավճարներ էին, ինչն արվեց ժողովրդից թաքուն։
«Ես կարծում եմ, որ մենք ունենք կամք՝ ուղղելու մեր կոտրված մեջքը, մենք շարունակելու ենք լինել այն ազգը, որը հպարտ էր իր բանակով», - նշեց դաշնակցական գործիչը։