03/03/2021 19:01
Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համագործակցությամբ մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ հինգ ապրանքախմբի համար՝ պլաստիկ ապրանքներ, հագուստ և տեքստիլ, կենցաղային տեխնիկա, ցիտրուսային մրգեր, լվացող միջոցներ։
Ուղեցույցներում ներառված է անհրաժեշտ տեղեկատվություն ներմուծման գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես՝ ապրանքախմբերի մատակարարների կոնտակտները տարբեր երկրներից:
Մանրամասն նկարագրված են նաև հիմնական պահանջները, քայլերի հերթականությամբ ներկայացված են ներմուծման ընթացակարգերը, արտաքին շուկաների ներմուծման հնարավոր այլընտրանքները, լոգիստիկան, տրանսպորտային ծախսերը, ահրաժեշտ միջազգային պայմանագրերը, ինչպես նաև այլ կարևոր տեղեկատվություն:
Ներմուծման դիվերսիֆիկացիոն ուղեցույցները կօգնեն ներկրմամբ զբաղվող գործարարներին բացահայտելու նոր շուկաներ և գտնելու նոր գործընկերներ։