03/03/2021 17:23
Մենք ենք առաջին հերթին շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի. Տիգրան Ավինյան
Այո՛, ներքաղաքական ճգնաժամ առկա է, և դրա լուծման համար մենք հայտարարել ենք՝ պատրաստ ենք լինել բավական ճկուն, ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Առաջարկել էինք կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրան զուգահեռ առաջարկել ենք նաև քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը և կիսանախագահական կառավարման համակարգին վերադարձի հարցը։ Պատրաստակամ ենք խորհրդարանական ընդդիմության հետ այդ քննարկումներն իրականացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու։ Մենք նախաձեռնելու ենք այդ քննարկումները», - ասաց Տիգրան Ավինյանը։
Նա նշեց՝ առաջին հերթին իրենք են շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի։