03/03/2021 18:27
Հանրային ճնշումը շատացնելու ենք. ուզում եմ համոզված լինել, որ ոստիկանությունը որևէ պարագայում ուժ չի կիրառի սեփական ժողովրդի դեմ. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Մնալու ենք օրենքի շրջանակներում, հանրային ճնշումը շատացնելու ենք ու հասնելու ենք մեր նպատակների իրագործմանը, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսացկության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա ասաց՝ հրապարակային դիմում է ոստիկաններին, որ իմանան՝ որևէ նպատակ չունեն գնալու սադրանքների։
«Եթե իրենք ստացել են ինչ-որ տեղեկություններ, թե այստեղ պատրաստվում են անկարգությոններ, դա կեղծ տեղեկություն է, մենք նման գործելաոճ չենք որդեգրել, մենք անում ենք մեր բոլոր գործողություններն օրենքի շրջանակներում», - ասաց նա։
Վանեցյանը նշեց, թե ոստիկանությունը նախօրոք որոշում է կայացրել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ ու հիմքեր է ստեղծում, որ այդ ուժը կիրառի։
«Բայց խորհուրդ չեմ տա նման քայլի գնալ, ուզում եմ համոզված լինել, որ ոստիկանությունը որևէ պարագայում ուժի չի կիրառի սեփական ժողովրդի դեմ», - ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Հարցին՝ չե՞ն կարծում, որ ամենօրյա հանրահավաքներով նպաստում են կորոնավիրուսի տարածմանը, Վանեցյանն արձագանքեց.
«Իհարկե, նպաստում է, իհարկե, կա նման ռիսկ, բայց, կարծում եմ, որ մեր երկրի ապագան ավելի կարևոր է, քան կորոնաավիրուսի դեմ պայքարը։ Վերջին շրջանում բավականին թվերն իջել են ու պաշտոնական տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, որովհետև նման մասսայական միջոցառուներ անելու դեպքում մենք պետք է տեսնեինք քովիդով հիվանդ մեծ քանակությամբ մարդկանց»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։