04/03/2021 14:28
«Իմ քայլը» Վճռաբեկ դատարանի դատավոր չի ընտրելու
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր չի ընտրելու:
«Հաշվի առնելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործունեության վերաբերյալ մեր գնահատականը, նաև այն, որ նա բացահայտ անհարգալից վերաբեմունք դրսևորեց առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ԱԺ-ի նկատմամբ, «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին», - խորհրդարանական ամբիոնից հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա ընդգծեց, որ խմբակցությունն իր քայլով դիրքորոշում է հայտնում ոչ թե թեկնածուների, որոնց նկատմամբ խորին ակնածանք ունեն, այլ ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ: