04/03/2021 13:26
Արա Սաղաթելյանին, նույն հաջողությամբ, կարող էին մեղադրել Տրոցկու սպանության համար. Վահե Հակոբյան (Տեսանյութ)
Արա Սաղաթելյանի նկատմամբ հարուցված քրեական գործը այլ գնահատական, քան քաղաքական տեռոր ու անբանության գագաթնակետ, տալ չի կարելի, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
«ԱԱԾ-ն ինչքան կարող է խայտառակ լինել, ես չեմ հասկանում։ Այսօր ինչ պիտակ ասես՝ կպցնում են այդ հիմնարկին։ Ասում են՝ «Գագիկ Սողոմոնյանի» անվան թիվ 1 միջնակարգ դպրոցն է դարձել այդ հիմնարկը։ Սա պարզապես անթույլատրելի է, կարել են այդ գործը, որովհետև, նույն հաջողությամբ, Սաղաթելյանին կարող էին մեղադրել Տրոցկու սպանության մեջ», - ասաց Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք՝ դատարանը քննում է Արա Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը։