04/03/2021 16:27
ԱԺ-ում դիպուկահարների նշանառության տակ ոչ թե ժողովուրդն է եղել, այլ հնարավոր պոտենցիալ հանցագործները. Իմքայլական պատգամավոր
Իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանի խոսքով՝ դիպուկահարների նշանառության տակ ոչ թե ժողովուրդն է եղել, այլ հնարավոր պոտենցիալ հանցագործները։
Այդ մասին նա այսօր ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղակայված դիպուկահարներին։
Ինչ վերաբերում է լուսաձայնային նռնակներին, որ տեղադրված էին Ազգային ժողովի բակում, Գևորգյանն ասաց.
«Կան անվտանգության տրիվիալ միջոցներ»։
Նշենք, որ ԱԺ-ում դիպուկահարների առկայությանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթյանը։
«ԱԺ շենքից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է», - նշել է մարդու իրավունքների պաշտպանը։