04/03/2021 12:57
ԲԴԽ նախագահի կինը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն. 168.am
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը առավոտյան հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, հայտնում է 168.am:
Թե ինչ գործի կապակցությամբ է հրավիրվել՝ Վարդազարյանն ասել է, որ տեղյակ չէ:
«Այսօր խիստ ծանրաբեռնված օրակարգ ունեմ, գուցե ավելի ուշ արդեն պարզ կլինի: Ներողություն, հիմա զբաղվածությունս մեծ է, մի ուրիշ առիթով կպատասխանեմ ձեր հարցերին», - ասել է նա:
Հիշեցնենք՝ ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորներ է ընտրում: Խորհրդարանում երկու օր է՝ ակտուալ է ԲԴԽ նախագահի թեման: Երեկ թեկնածուների քննարկմանը խորհրդարանում մթնոլորտը բավական լարված էր: Լրագրողների հետ զրույցում Վարդազարյանն ասել էր, որ իմքայլականների պահվածքը գնահատում է առնվազն ագրեսիվ: