04/03/2021 13:39
Մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է. Վահե Հակոբյան (Տեսանյութ)
Հակառակորդն ամբողջ սահմանի լայնքով ակտիվորեն ինժեներական աշխատանքներ է կատարում, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
«Անում են նաև գործողություններ, որով իրականում պետք է զբաղվի ԱԱԾ-ն։ Սյունիքում ադրբեջանցիները երկու ուղղությունով են աշխատում. սահմանի վրա հոգեբանորեն ազդում են կրակոցների և ինժեներական աշխատանքների տեսքով, առաջ են գալիս, հետ են գնում, միաժամանակ, օգտագործելով այլ երկրների կազմակերպություններ, մոտենում են բնակիչներին և գնում են ամեն ինչ, ինչ վաճառվում է։ Թե այդ կազմակերպությունների հետևում ովքեր են կանգնած, պետք է ԱԱԾ-ն զբաղվի։ Չեմ չափազանցնում, մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է», - ասաց Վահե Հակոբյանը։