04/03/2021 10:39
«Գործընկերս համակարգից հրաժարվեց, ասում էր՝ ամաչում ես ասել, որ դատավոր ես». Վճռաբեկի դատավորի թեկնածուն դիմեց խորհրդարանականներին
Մենք դեռ շարունակելու ենք ունենալ համակարգից հեռացող դատավորներ, ԱԺ նիստին հայտարարեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը:
«Մի քանի տարի առաջ, երբ իմ գործընկերը դիմում գրեց՝ համակարգից հրաժարվելով, պատճառը հետևյալն էր. ասում էր՝ ամաչում ես ինչ-որ մի տեղ ասել՝ դատավոր: Հարգելի՛ պատգամավորներ, ես կհասկանամ ամեն ինչ՝ թե՛ քաղաքական նպատակներ, թե՛ խնդիրներ ու հետևանքներ, բայց մեկ շատ մեծ ազդեցություն դուք այս դահլիճից թողեցիք մեր հասարակության վրա. դուք դատավորներին դասակարգեցիք: Դուք դասակարգեցիք անձնաց իրավունքը», - ասաց նա:
Մկրտչյանը հազմոված է, որ խորհրդարանական վերջին քննարկումներից, դատավորների դասակարգումից հետո նորից խնդիրներ կլինեն: Ըստ նրա՝ մարդիկ չեն մտածի դատավոր դառնալու մասին:
«Զարմանում եմ՝ նույնիսկ գաղափարներ կան արտասահմանից Հայաստան դատավոր բերելու մասին, իսկ մեր լավագույն իրավաբաններին մենք կարողանու՞մ ենք խրախուսել, որ գան, դատավոր աշխատեն: Ունե՞նք այդ գործիքակազմը», - հարցեր հնչեցրեց դատավորի թեկնածուն: