04/03/2021 11:07
Զենք-զինամթերքի կվնասազերծեն Մարտունիում, Մարտակերտում, Ննգի, Խնածախ, Այգեստան, Փառուխ համայնքներում, Մարտակերտի գյուղերում
Այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտունու շրջանի Ննգի, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան, Փառուխ, ինչպես նաև Մարտակերտի շրջանի հարակից գյուղերի մոտակայքում:
ԱՀ ԱԻՊԾ-ից հորդորում են՝ պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում:
Տեղեկատու հեռախոս՝ 911: