05/03/2021 11:03
Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են և նրա կողքին. Անդրանիկ Մակարյան (Տեսանյութ)
ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը չի մեկնաբանում ԳՇ բարձրաստիճան բարձրաստիճան սպաների հայտարարությունը։
«Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են և նրա կողքին են», - Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Մակարյանը։
Հիշեցնենք՝ Անդրանիկ Մակարյանը չի ստորագրել ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության տակ, որով բարձրագույն հրամանատարները վարչապետի և կառավարության հրաժարականն են պահանջում։
Մակարյանն անպատասխան թողեց լրագրողների հարցը՝ արդյոք կարծում է, թե ԳՇ հայտարարությունը զինվորական հեղաշրջման փորձ է.
«Ոչ մի մեկնաբանություն»։