05/03/2021 13:18
Սպարապետի ծննդյան օրը Նիկոլ Փաշինյանը չէր այցելել Եռաբլուր, նա ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի փողոցում գտնվող նրա կիսանդրուն (Տեսանյութ)
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր այցելել Եռաբլուր։ Նա ծաղիկներ խոնարհեց մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան փողոցում գտնվող հուշակոթողին:
Նշենք, որ առավոտյան Եռաբլուր էին այցելել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ներկա և նախկին այլ պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
Եռաբլուր չէր այցելել նաև նախագահ Արմեն Սարգսյանը: Նրա անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին: