05/03/2021 12:08
ԵԱՏՄ-ում առաջարկում են արգելել միանգամյա օգտագործման պլաստիկը
Եվրասիական տնտեսական միության երկրները պատրաստվում են փուլային արգելք սահմանել պլաստիկե տոպրակների և մեկանգամյա օգտագործման այլ պլաստիկի օգտագործման վրա: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը:
Այսօրվա դրությամբ նախագիծը գտնվում է ԵԱՏՄ մասնակիցների կողմից ռազմավարության իրականացման փուլում, որը նախատեսում է եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացում մինչև 2025 թվականը: Այս նախագիծը նախատեսում է ներառել հատուկ միջոցառումներ՝ միանգամյա օգտագործման պլաստիկի արտադրության և ներմուծման փուլային արգելք մտցնելու համար:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հայտնել է, որ փաստաթուղթը կհաստատվի մինչև 2021 թվականի առաջին եռամսյակի ավարտը:
Մեկանգամյա օգտագործման պլաստիկն արգելելու գաղափարին աջակցել են նաև Ռուսաստանի բնական պաշարների նախարարությունը և Արդյունաբերության և առևտրի նախարարությունները: