05/03/2021 13:38
Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել, զոհվել է գեներալ
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին հայտնում է Anadolu-ն:
Նշվում է, որ զոհերի թվում է ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն ցավակցություն է հայտնել մահացած գեներալի հարազատներին:
Նաև երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ռազմական ուղղաթիռի կործանումը պայմանավորված է վատ եղանակային պայմաններով:
«Ըստ նախնական տվյալների և ականատեսների վկայությունների, ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել եղանակի կտրուկ վատթարացման պատճառով», - ասել է նա՝ հավելելով, որ այս փաստի առթիվ քննություն է սկսվել: