05/03/2021 12:00
Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն. Իվետա Տոնոյան
Թե որ պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կանցկացնի հանդիպում և քննարկում վարչապետի առաջարկած օրակարգը, բացառապես ԲՀԿ-ի որոշելիքը և անելիքն է, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։
«Եթե մենք նպատակահարմարությունը չտեսնեինք այդ թեմայով քննարկում անցկացնելու, բնականաբար, հրապարակային կասեինք, որ չենք տեսնում», - ասաց Տոնոյանը։
Հարցին, թե Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն, Իվետա Տոնոյանը պատասխանեց.
«Մենք որևէ այլ հայտարարություն, կարծեմ, չենք արել»։