05/03/2021 18:16
Շարունակելու եմ պայքարել մեր վարչապետի գլխում տեղի ունեցող աննորմալությունների դեմ. Արա Սաղաթելյան (Տեսանյութ)
Այն մակուլատուրան, որ դրված է եղել իմ քրեական գործի հիմքում, ԱԱԾ-ում չի գրվել, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
«ԱԱԾ-ն աննախադեպ քաղաքական ճնշման տակ էր։ Պատկերացնում եմ՝ ոնց են ԱԱԾ-ի պարկեշտ սպաները և «ԱԼՖԱ»-ի տղաները, որ եկել էին իմ հետևից, զզվում Նիկոլ Փաշինյանից, որովհետև իրենց հարկադրում են, որ երեկոյան ժամը տասն անց կես ԱԱԾ-ի երրորդ հարկով ինձ տանեն՝ ձեռքերս մեջքիս։ Ո՞ւր էի փախնելու ես ԱԱԾ-ի երրորդ հարկից։ Երևի այս վիդեոն նկարել են, ուղարկել են Նիկոլին, որ նայի, հանգստանա, մի հատ էլ էդ հեռախոսը լպստի, հետո քնի», - ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, թե իր համբավն արատավորելու վերաբերյալ իրավական գործընթացներ է սկսելու։
«Բոլորն, ովքեր մասնակցել են այս գործընթացին, պետք է ենթարկվեն պատասխանատվության», - ասաց Սաղաթելյանն՝ ավելացնելով.
«Ես շարունակելու եմ պայքարելու մեր վարչապետի գլխում տեղի ունեցող աննորմալությունների դեմ»։