05/03/2021 12:26
Իմքայլականներն իրենց պահվածքով ցույց տվեցին, որ դատական համակարգը լավ է աշխատում․ Մարուքյան
Եթե գործադիր իշխանությունը կամ քաղաքական մեծամասնությունը քննադատում է դատական իշխանությանը, ուրեմն՝ դատական իշխանությունը լավ է աշխատել, խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա ընդգծեց, որ դա ամբողջ աշխարհում տարածված հետաքրքիր ինդիկատոր է:
Պատգամավորի խոսքով՝ իմքայլականներն իրենց պահվածքով ուղերձ տվեցին միջազգային կառույցներին, որ այդ դատական իշխանությունը լավ է աշխատում:
«Երբ ուզում էին, որ Ռուբեն Վարդազարյանը լինի ԲԴԽ նախագահ, երևի մտածում էին, որ այդ մարդը պետք է իրենց հրահանգները կատարի, և այստեղ անազնիվ մոտեցում կա», - նշեց Մարուքյանը՝ հարց հնչեցնելով՝ ուզո՞ւմ ենք ունենալ անկախ դատական իշխանություն, թե՞ ուզում ենք ունենալ կամակատար դատական իշխանություն, որից գոհ կլինի հենց իշխանությունը։