05/03/2021 13:04
Իմքայլական պատգամավորը մատնանշեց կարմիր գիծը, որից այն կողմ զիջումների չեն գնա
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը մատնանշեց այն կարմիր գիծը, որից այն կողմ ստեղծված իրավիճակում զիջման չեն գնա:
«Մենք չենք գնացել և չենք գնալու որևէ լուծման, որը շրջանցում է ժողովրդին, ենթադրում է ժողովրդի կամքի ստորադասում այլ առանձին քաղաքական ուժերի կամ խմբերի կամքին», - ընդգծեց պատգամավորը:
Նա վստահ է, որ թե վարչապետի, թե իրենց քաղաքական թիմի համար դա կարմիր գիծ է: