06/03/2021 17:30
Այս իշխանության օրակարգում չկար և չկա Արցախը. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Ցանկացած հարված բանակին, Գլխավոր շտաբի դեմ ցանկացած փորձ հարված է լինելու հանրությանը և այն համերաշխության սիմվոլին, որը տարիներ շարունակ նպաստել է տարբեր ճգնաժամային իրավիճակների քաղաքական հանգուցալուծմանը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Իրենց թվում է՝ հայտարարելով, որ 30 տարի բանակ չենք ունեցել վնաս են հասցնում Օնիկ Գասպարյանին կամ գեներալներին: Իշխանությունը, որն այդ մասին սկսել էր հայտարարել դեռևս ԳՇ հայտարարությունից առաջ, երկուսուկես-երեք տարվա ընթացքում նպատակ է ունցել ուղղակի ոչնչացնել զինված ուժերը: Ովքե՞ր են խոսում բանակ չունենալու մասին, այն մարդիկ, ովքեր ցանկացած պարագայում՝ նույնիսկ եթե Բաղրամյանում ոչ ոք չլինի, ԶՈՒ-ն որևէ դիրքորոշում չարտահայտի էլ, հետևողկանորեն գործընթացները տանելու են բանակի ոչնչացմանը», - նշեց փորձագետը:
Աբրահամյանի խոսքով՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամություն ստեղծողները չեն հասկանում, որ հետևանքը մեր պետականության վերջն է լինելու։
«Այս իշխանության օրակարգում չկար և չկա Արցախը», - ասաց Աբրահամյանը՝ պատահական չհամարելով զորակոչն Արցախ չուղարկելը: