06/03/2021 18:05
Արցախի ճանաչման հարցում ուշացել ենք. Աբրահամյան
Արցախի ճանաչման հարցում արդեն ուշացել ենք, Aysor.am-ի հետ զույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա՝ բարենպաստ պահը պատերազմական գործողություններն էին կամ դրանից անմիջապես հետոն: Բայց մյուս կողմից էլ ընդգծեց՝ չի կարծում, թե առաջիկա ժամանակահատվածում հարմար պահ չի լինելու:
«Այդ քայլը պետք է համաձայնեցվի միջնորդ երկրների դիրքոշումների հետ, այլապես մենք միանգամից նոր պատերազմ կունենաք, որտեղ միջազգային հանրությունը որևէ կերպ միջամտություն չի ապահովելու, ինչպես վերջին պատերազմի ժամանակ: Ինչո՞ւ այդպես եղավ, որովհետև Ադրբեջանը կարողացավ պարարտ հող ապահովել անհրաժեշտ տեղեկատվական, դիվանագիտական նախապատրաստում իրականացնել և իր գործողությունների ծավալումն ընկալելի դարձնել միջազգային հանրությանը, այդ թվում՝ միջնորդ երկրների համար», - ասաց նա։
Փորձագետը նշեց՝ մինչև քայլերի ձեռնարկումը, ցանկացած գործընթաց, որը շոշափում է Հայաստանի, Ադրբեջանի ու միջնորդ երկրների հետաքրքրությունները, պետք է ընկալելի դարձնել միջնորդ երկրների, առհասարակ, միջազգային հանրութան համար: