06/03/2021 12:16
Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանց. Սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին
Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարություն է տարածել․
«Ինչո՞ւ եք մեզ կործանում: Խնդիրն այն է, որ զինված ուժերը թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, ընդհանրապես նախատեսված չեն, որ կատարեն քաղաքական փոփոխություններ: Նրանք սովոր չեն հեղաշրջումներ անելու:
Բայց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը եկավ այն եզրահանգման, որ ՀՀ վարչապետի կողմից հետագա ղեկավարումը, հատկապես, որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կբերի պետության կործանմանը, վախճանին: Իսկ արդյունքում հայերը կցրվեն ողջ աշխարհով մեկ, ինչպես ասորիները, եւ ամբողջ տարածքը կանցնի թուրքերի ձեռքը:
Գլխավոր շտաբն այս մասին մտածելով է արել այդպիսի հայտարարություն, որպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին»։