06/03/2021 17:03
Ժողովուրդն ունի ապստամբության իրավունք. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)
Եթե բանակ չենք ունեցել, Նիկոլ Փաշինյան, դու ինչի՞ գերագույն հրամանատարն ես, ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարց ուղղեց վարչապետին՝ արձագանքելով տեսակետին, թե 30 տարի բանակ չենք ունեցել:
«Ո՞նց թե 30 տարի բանակ չենք ունեցել, բա որ հուլիսին տավուշյան դեպքերը եղան, ինչի՞ էին գլուխ գովում, ասում՝ մենք կայացած բանակ ունենք: Հիմա հանկարծ բանակ չունե՞ն: Ես այդ կածիքը չեմ կիսում, հարգում եմ Սասուն Միքայելյանին, բայց այդ կարծիքն ինձ համար զրոյական նշանակություն ունի: Մենք բանակ ունեցել ենք, պարզապես մեր բանակի հրամանատարը եղել է անգրագետ Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ չենք կարողացել բանակի հնարավորությունները ծառայեցնել ըստ նպատակային նշանակության», - Aysor.am -ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ ոչ ճիշտ կառավարվելու դեպքում ժողովուրդն ապսատմբության իրավունքն ունի.
«Հենց հիմա իրավունք ունի գրավելու ԱԺ շենքը»: