06/03/2021 16:46
Հակառակորդը հնարավոր է՝ նորից ռազմական արկածախնդրության դիմի, իսկ ՀՀ ռեսուրսը կենտրոնացված է Փաշինյանի իշխանությունը պահելու վրա. ռազմական փորձագետ (Տեսանյութ)
Պատերազմից վերջին օրերից սկսած, մենք պետք է զբաղվեինք բանակի վերախմբավորմամբ, վերակազմավորմամբ, կորուստների արագ համալրմամբ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Նրա խոսքով՝ ռազմական ենթակառուցվածքների վերականգնման ահռելի աշխատանք կա:
«Ունենք անպաշտպան սահման, կորցած բազմաթիվ զորամասեր, զորք, որը ձմռանը վրաններում է: Այդ ամենի պայմաններում Հայաստանի ամբողջ ռեսուրսը կենտրոնացած է Նիկոլ Փաշինյանի «անձնական» իշխանությունը ցանկացած գնով պահելու վրա», - նշեց մասնագետը:
Վրթանեսյանը նաև ընդգծեց, որ Թուրքիան բացեիբաց սպառնալիքներ է հնչեցնում: Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը: Ըստ նրա՝ խաղաղության որևէ նշույլ չկա։
«Վտանգներ կան, որ հնարավոր է՝ նորից ռազմական արկածախնդրության դիմեն», - ասաց նա։