07/03/2021 23:09
Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումների մասին հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում. ՊՆ
Սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներով շարունակվում են ապատեղեկատվությունները` ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ, հայտնում են ՊՆ-ից։
«Մասնավորապես, տեղեկություններ են շրջանսռվում, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայիկուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ» և այլն: Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,
«Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։