07/03/2021 15:46
Ադրբեջանցիների կողմից Տավուշի մարզի մի քանի գյուղի տարածքում չափագրումների մասին հրապարակումները բացարձակ մտացածին են. ՊՆ
Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՊՆ-ից։
ՊՆ-ից հորդորում են ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց: