Հարթա՞կ, թե՞ հրապարակ. ո՞րն է ավելի վտանգավոր. Վահե Հովհաննիսյան

08/03/2021 12:22

Հարթա՞կ, թե՞ հրապարակ. ո՞րն է ավելի վտանգավոր. Վահե Հովհաննիսյան


«Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Մեր քաղաքում նույն օրը, նույն ժամին տեղի է ունեցել երկու խոշոր հանրահավաք։ Մի պատգամավոր շատ դիպուկ է նկատել, որ այսօր Հայաստանում կա երկու ընդդիմություն, և չկա իշխանություն։ Ճիշտ հասկանալու համար մեր այսօրվա պոտենցիալը և պետական ռիսկայնությունը՝ կարիք կա  առանձին-առանձին քննարկելու հարթակների և հրապարակների բովանդակությունը։

Մաս 1. Կառավարության հրապարակը

Հավաքվածների թիվն էական չէ։ Պատկերը լավատեսության տեղ չի թողնում. ավտոբուսներով մարզերից ներկրված մեր հայրենակիցներ՝ արևածաղկի տոպրակներով, քաղաք եկածի խանդավառությամբ, իր և ընդհանուր իրավիճակի ակնհայտ անադեկվատ ընկալմամբ։ Նրանցից ոմանք տեսախցիկների առաջ տեքստեր էին ասում, ավելի շատերը՝ խորիմաստ չրթում ու աջակցում իրենց այստեղ բերածին։ Նրանց աշխարհընկալման մեջ պատերազմ չի եղել, սամռկեցուցիչ քանակի զոհեր ու վիրավորներ չեն եղել, թուրքը չի մտել մեր գյուղերն ու քաղաքները, թուրքը չի պատրաստվում մտնել Սյունիք ու Վայոց Ձոր։

Եթե շատ  անհարմար հարցեր տաս, կսկսեն պաշտպանել իրենց այս հրապարակ բերողին՝ ավելի սահմռկեցուցիչ ձևակերպումներով՝«լավ ա սենց, քան թե..»։ 

Պետք է պայմանավորվել մի բան՝ այս հրապարակին չի կարելի վիրավորել, անվանարկել, նրանք մեր քաղաքացիներն են, ունեն  հավասար ձայնի իրավունք, բայց այս հրապարակից պետք է սարսափել՝ հենց նույն պատճառով։Սա Չպետության քաղաքացիներն են։

Զուտ մեխանիզմի առումով պետք է արձանագրենք փաստը՝ պետական մեքենան կարողանում է բերել-լցնել հրապարակ։ Նա ունի այդ ռեսուրսը։ 2018-ին, երբ երկիրը «մերժում էր Սերժին», ես հոդված հրապարակեցի՝« Չի լինում մեկ մեղավոր», ու փորձում էի ապացուցել, որ 10 հազար վերցնող ու քվեարկող զանգվածը, եթե մի օր փողոց է փակում, չի դառնում հպարտ կամ  կրթված։ Ամենևին։ 2021-ի մարտի 1-ին դրանում, կարծում եմ, համոզվեցինք։ Եթե վաղը լինեն ուրիշ մարզպետներ, ուրիշ քաղաքական ուժ, հրապարակ ուրիշ հրավիրող, ապա նույն թիվը և որակը հանգիստ կապահովվի, այդ թվում՝ նույն մարդկանցով։Սա խնդիր է։

Ի դեպ, նույնը վերաբերում է հրապարակի մյուս որակներին, օրինակ՝ առաջին շարքերում կանգնած «գաղափարական 10 տոկոսին»։ Ցանկացած իշխանություն ունի այդ թիվը՝ նվիրվածներ, անձնական շահերով փոխկապակցվածներ, անձնական այլ մոտիվացիաներով կապեր և այլն։

Քանի որ Հայաստանում ընտանեկան, կլանային, ցեղային կապերի համակարգմ առանցքային է, ապա ցանկացած իշխանություն դա կարող է աշխատեցնել։

Եթե հարցնես հրապարակին՝ ինչո՞ւ եք հավաքվել, 80  տոկոսը կապակցված պատասխան չի կարող տալ։ Եվ նույնը եղել է բոլոր ընտրությունների ժամանակ, երբ ուղղորդվող քվեարկողները չեն կարողանում բացատրել իրենց ընտրությունը։

Հեռանկարի առումով, իհարկե, ողբերգություն է, որ հրապարակ տարհանվածների մեջ կային շատ ուսուցիչներ։ Բայց պետական մեքենան անողոք է՝ դպրոց, պոլիկլինիկա, նախարարություններ, մարզպետարաններ և այլն։ Պետական մեքենան 30 տարիների ընթացքում երբեք չի ձգտել այդ համակարգերում մարդ տեսնել, մարդ զարգացնել, մարդ խրախուսել։

Մաս 2. Հրապարակի հարթակ

Հարթակը պետք է բաժանել երեք մասի. ա/ Փաշինյան, բ/ անհույս-վերջացած դեմքեր, գ/ մարդիկ, ովքեր հարցեր են առաջացնում։

Փաշինյանի կորուստներն արդեն ոչ թե քաղաքական դաշտում են, այլ՝ զուտ մարդկային։ Ողջ գիտակից քաղաքական ճանապարհը մարտի 1-ով սկսած և դրա վրա կառուցած մարդը մարտի 1-ին բերովի, «սեմուշկով հանրահավաք» է անում։ Որպես մարդ նա արդեն իսկ վերջանում է։ Ինքը չի հարգում ո´չ մարտի 1-ի ողբերգությունը, ո´չ մարտի 1-ի զոհերին, ոչ էլ ինքն իրեն։

Փաշինյանն ուներ մեկ մոտիվացիա՝ վախը, և վախից հավաքել էր հազարավոր մարդկանց։ Այդ միջավայրում նա իրեն անվտանգ է զգում։ Փաշինյանն իր գլխի մեջ այլևս ունի մեկ խնդիր՝ անձնական անվտանգությունը։ Եվ այդ խնդրին հասնելու համար նա պատրաստ է ամեն գնով պահել իշխանությունը՝ պետությունը քանդելու գնով, Սյունիքը կորցնելու, դիպուկահարներով շրջելու, սեփական ընտանիքի անդամների կյանքը թունավորելու, քաղաքացիական բախումներ հրահրելու և այլ ցանկացած գնով։

Հենց այդ պատճառով ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության անունից նրան պետք է տրվեն անձնական անվտանգության երաշխիքներ՝ բանակի, նախագահի, նախկին նախագահների, միասնական ընդդիմության, եկեղեցու, բակի տղերքի և այլն, համատեղ արձանագրված երաշխիքներ՝ արագ և խաղաղ հեռանալու դեպքում։

Սա շատ կարևոր է պետության համար և ընդհանուր լարվածության լիցքաթափման առումով։ Սա շատ կարևոր է ԱԺ մեծամասնության և նրա թիմակիցների համար։ Այս մարդիկ նույնպես ապրում են իռացիոնալ վախերի մեջ։ Չի կարելի 24 ժամ նրանց դավաճան ու գործակալ կոչել, սպառնալ դատերով ու հետո զարմանալ, թե ինչու չեն լքում խմբակցությունը։

Այն, որ Հայաստանում կան դավաճաններ և թուրքական գործակալներ, շատ հավանական է, բայց այդ գաղափարը ամեն րոպե  շահարկելու դեպքում մենք բոլորս կհայտնվենք քաղաքական ծուղակում։

Ինչ վերաբերում է Փաշինյանի ելույթին, ապա եթե հաջորդ օրը հարցնես, թե ինչ ասաց, ոչ ոք չի կարող պատասխանել։ Ընդհանրապես, նրա ելույթներին այլևս միայն այդպես պետք է վերաբերվել՝ երբ ինչ ուզի կասի, հաջորդ օրը չի հիշի, կասի լրիվ հակառակը։ Այդ մարդը լրիվ ուրիշ ապրումների մեջ է, որոնք ոչ մի կապ չունեն պետության և պետական կառավարման խնդիրների հետ։

Հրապարակի հարթակի մյուս շերտն անհույս-վերջացած դեմքերն են։ Նրանք կամ ի ծնե ի վիճակի չեն ինքնուրույն մտածել և ինքնուրույն ապրել և փարավոնի ստրուկի նման Փաշինյանի հետ վերջանալու են , կամ այս իշխանության հետ կապված են կոռուպցիոն և այլ տիպի հանցագործություններով ու լուծում են շատ կոնկրետ խնդիրներ՝ թալանել և չբռնվել։

Հրապարակի հարթակի երրորդ շերտը, ըստ իս, ամենակարևորն է ու ֆունկցիոնալ իմաստով միակ հետաքրքրություն ներկայացնողը։ Իմ կողմից կարևորված հանդուրժողականությունը հիմնականում վերաբերում է հենց նրանց։ Բայց մենք այդ հանդուրժողականությունը պետք է միասին կառուցենք։Դա միակողմանի չի կառուցվի։ Եթե նրանք լուռ ու մունջ կանգնելու են Նիկոլի հարթակում, այսքանից հետո լուռ ու մունջ լսելու են նրա վտանգավոր անհեթեթությունները, ժամանակ առ ժամանակ ծափ են տալու ու չեն հարցնելու՝ «բայց հեղափոխություն անում էինք «հպարտ քաղաքացիներ» կարգախոսով, հիմա ինչո՞ւ ենք պետական մեքենայով, օլիգարխներով ու կրիմինալով միտինգ հավաքում», դժվար է լինելու իրար հասկանալը։ Եթե նրանք այսքանից հետո չեն ասելու՝ հերիք է ներքին թշնամանք ու ներքին պառակտում հրահրել, ապա ինչպե՞ս են պատկերացնում, որ մյուս հարթակներում հաղթեն այն մարդիկ, ովքեր հանդուրժողականության  կողմնակիցն են։ Պարզ է, չէ՞, որ այնտեղ էլ կշիռ կստանան արմատական-ագրեսիվ տրամադրությունները։

Եթե նրանք շարունակելու են կանգնել այն Փաշինյանի հետևում, որը լուծում է միայն ու միայն մեկ՝ սեփական ֆիզիկական անվտանգության հարցը, շարունակում են լինել նրա պերսոնալ նաժիշտները, ապա երկրում հանդուրժողականություն շատ դժվար է լինելու ունենալ։

Երկրում պետք է լինի հանդուրժողականություն և պետք է բացառել սպեկուլյատիվ ագրեսիան, բայց դա հնարավոր է անել միայն  փոխադարձ քայլերով, միմյանց կողմից ընկալված լինելու հրապարակային ժեստերով։ Ես վստահ եմ, որ «Իմ քայլում» ու նաև հարթակում կան մարդիկ, որ ո´չ դավաճան են, ո´չ «հայրենադավ»։  Բայց նրանք իրենց պահում են որպես ռումբ՝ մեր պետության տակ։

Երբ պատերազմի օրերին ԱԺ նախագահն ասում է «Չշշկռվե´ք, սա է մեր գերագույն գլխավոր հրամատարը» և իրեն պահում է քաղաքական անչափահասի պես, ապա այսօր ճիշտ կլինի, որ նա ասի՝ «ե´ս եմ շշկռվել, ու այս գերագույն գլխավոր հրամանատարի սխալ որոշումների արդյունքում մենք ծանր կորուստներ ենք ունեցել, կներե´ք»։ Այդ դեպքում ինքը կտեսնի ոչ թե «Օմեգայի» մեղադրանք, այլ՝ գիտակցում, որ բոլորն էլ կարող են սխալվել, ու հիմա միասնական լուծումներ են պետք։

Բայց դա չի արվում։ Դրա փոխարեն լուռ ու մունջ կանգնում են Նիկոլի հարթակում ու լսում նրա զառանցանքը։

Այն, ինչ կատարվեց Ա. Միրզոյանի հետ, երբեք չպետք է կրկնվի, ոչ մեկի հանդեպ։ Բայց նման այլանդակ զարգացումներից զերծ մնալը չի արվում ԱԺ-ում դիպուկահարներ շարելով, դա այլ կերպ է արվում՝ մթնոլորտի փոփոխությամբ։ Ես առաջարկում եմ անել այդ ուրիշ քայլերը։ Դիպուկահարներին ժողովրդի դեմ ցուցադրաբար հանողն ասում է միայն մի բան. թե գան ինձ «մորթելու», ես մինչև վերջ պաշտպանվելու եմ, հետո ինչ կլինի՝ կլինի։ Բայց մեր ուզածն էլ հենց դա է, որ ոչ ոք ոչ մեկին չմորթի, դրան տանում է ձեր այդ մի հոգին, որի թիկունքին լուռ կանգնած՝ դուք միտինգ ենք անում։ Փոխարենը պետք էր մթնոլորտը փոխել։

Ի՞նչ սպասել հրապարակի հարթակից։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Դա Չպետության հարթակն է։ Այսօր պետություն պահելու համար այդ հարթակը պետք է հեռացվի կառավարության շենքի միջից, կողքից, դրսից։

Ի՞նչ սպասել հրապարակից։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Դա Չպետության հասարակությունն է։ Այդ մարդկանց պետք չէ վիրավորել, նրանց կրթել է պետք։ Բայց մի հետևություն հստակ պետք է արվի. հաջորդ իշխանությունները չպետք է չարաշահեն այդ զանգվածների քաղաքացիական անօգնականությունը։Ուղղակի դա պետք է արգելվի։ Պետություն զարգացնելու համար այդ մարդկանց պետք է տալ աշխատելու և ապրելու հնարավորություններ ու կրթել։ Համբերատար ու երկար կրթել։

Մաս 3.  Բաղրամյանի հանրությունը

Քաղաքում ով գիտակցում է իրականությունը և պատրաստ է դուրս գալ փողոց, այնտեղ է։ Ում ճանաչում ես դպրոցից, բուհից, աշխատանքային կենսագրությունից, ում հետ ունես ընդհանուր թեմաներ, և ովքեր ունեն որոշակի կրթական ցենզ, այնտեղ են։

Մի 30 տոկոս բերվում են տարբեր անձանց ազդեցության շրջանակներից։

Ու պետք է ընդունել փաստը՝ այս բովանդակության և այս մենեջմենթի պարագայում Բաղրամյան եկողների թիվը չի մեծանալու։ Բովանդակությունը պետք է փոխվի, որպեսզի տոտալ Նիկոլ մերժող,  բայց տանը մնացող հասարակությունըդուրս գա փողոց, իսկ մենեջմենթը պետք է փոխվի, որպեսզի  ողջ Հայաստանը ոտքի կանգնի։

Չի կարող լինել հայրենիքի փրկության շարժում՝ Երևանի փոքր կենտրոնի մի քանի խաչմերուկներում։

Բաղրամյանի թիվն առանց այս երկու փոփոխությունների չի մեծանալու։ Բայց և չի նվազելու։ Սա մոտիվացված հասարակություն է, որը դուրս է գալիս փողոց ոչ թե հարթակի, այլ՝ իր համար։ Բաղրամյանի հանրությունը՝ Պետության հասարակությունն է, որը, ի դեպ, կարող է նաև պարտվել, բայց դա լինելու է պետության պարտությունը։

 Բաղրամյանի հարթակը

Այս հարթակը նոյեմբերից սկսած կատարել է մեծ գործ՝ փողոցին տվել է կառավարելի տեսք՝ պրոցեսները պահելով օրինականության սահմաններում, ու ձևակերպել է համընդհանուր հստակ պահանջ՝ «Հայաստանն առանց Նիկոլի», կատարելով զգալի կոնսոլիդացնող դեր։

Հետագա ամիսներին հարթակը չզարգացավ. իրավիճակը փոխվեց, իսկ հարթակն այդ նույն աճը չապրեց։

Բաղրամյանի հարթակն ունի դժվար թաքցվող մի  հատկանիշ. այն չի սիրում առաջարկներ լսել, շատ կարծրացած է ու ինքն իր սահմանած քվոտաների գերին է։

Շաբաթների ընթացքում հարթակի մոտ նկատվում է աստեղային հիվանդություն։Այդ աստեղային հիվանդության պատճառը ինչ-որ իմաստով մենք ենք՝ մենք, որ մեր ընտանիքներով, մեր ընկերներով գնում ենք հանրահավաք, և հարթակին մի պահ սկսել է թվալ, թե մենք գնում ենք իրենց լսելու։

Ունի՞ արդյոք Բաղրամյանը հաջողության հնարավորություն։ Միանշանակ՝ այո, եթե իրոք դառնա հայրենիքի փրկության շարժում։ Դա ենթադրում է օրերի ընթացքում, աչքիդ առաջ այս ձևաչափից անցում քաղաքական մեծ հոսանքի, Երևանի կենտրոնից՝ համահայաստանյան, համահայկական շարժման տրանսֆորմացիա, որի համար ռեսուրսներ են պետք։

Ունի, արդյո՞ք, Բաղրամյան փողոցը պարտվելու հնարավորություն։ Գրեթե՝ ոչ։ Դժվար է հաղթել մոտիվացված ինտելեկտուալ հանրությանը։ Դա կլինի պետության պարտությունը։

Փակուղային ճշմարտություն

Փաշինյանը Բաղրամյանը կոչում է «Էլիտաների բունտ», իսկ Բաղրամյանը նրան՝ «Ժեխապետ»։ Մեծ հաշվով՝ երկուսն էլ ճիշտ են։ Բայց սա փակուղի է, քանդվում է պետությունը։ Բոլոր նրանք, ովքեր հասկանում են այս վիճակի անթույլատրելիությունը և ռիսկայնությունը, պետք է թե´ իրենց քայլն անեն, թե´ հնչեցնեն իրենց ձայնը։ Երկու կողմերից էլ պետք է անեն դա՝ միմյանց ընդառաջ գալով, և ոչ՝ իրար հակադարձելու և հերքելու նպատակով։ Շատ կարևոր է, որ իշխող ուժի անդամները քայլ անեն ու դուրս գան Փաշինյանի նաժիշտի կամ թիկնապահի հոգեբանությունից։

Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որ մարդիկ, ովքեր այսօր հանրային տրամադրություններ են ձևավորում ու ունեն հանրության մեջ որոշակի հեղինակություն, չդառնան որևէ ձևաչափի գերին՝ լինի դա  17, 10, 6 թե որևէ այլ։ Պետք է ավելի կարևորել սեփական ձայնը, ու ընտրել պայքարի «Ես»-ի ձևաչափը։ Հենց դա արեցինք՝ նոր էֆեկտիվ հարթակը կձևավորվի։ Մեզ լուծումներ են պետք, և դրանք չեն կարող կախված լինել մեկ կամ մի քանի հոգու ապրումներից»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11/04/2021 22:44 39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ըստ որոշ տեղեկությունների՝ մահացածի հայրը ՌԴ ԱԴԾ գեներալ-լեյտենանտ է 10/04/2021 14:00 ԱՄՆ-ում հերքում են J&J պատվաստանյութի կապը թրոմբի առաջացման հետ 10/04/2021 13:42 Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն 10/04/2021 13:25 Արա Սաղաթելյան. Մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ՝ այս չարիքի դեմ պայքարում. «Հրապարակ» 10/04/2021 13:13 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք 10/04/2021 13:01 Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին. ՀԱԿ 10/04/2021 12:47 Ասկերանի Իվանյան համայնքում կիրականացնի զինամթերքի պայթեցման աշխատանք 10/04/2021 12:36 Ռազմագերիներից ու անհետ կորածներից մինչև Սյունիք, ԳՇ-ի ու ՊՆ-ի շուրջ ծավալված իրադարձություններ. «Հենակետ» կենտրոնն ամփոփել է շաբաթը 10/04/2021 12:20 Քաշաթաղի հարավային թևում զինվորների աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել 10/04/2021 12:04 Գերիները կարող են ազատվել միայն, երբ վերականգնվի մեր պետականությունը. պետությունը կործանած ոչ մի խեղկատակ նման բարդ խնդիր լուծել չի կարող. Էդգար Ղազարյան 10/04/2021 11:53 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կուտակված է մոտ 480 բեռնատար 10/04/2021 11:39 Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղի Վարդաձոր բնակավայրի բնակիչներին 10/04/2021 11:20 Արցախի նախագահի աշխատակազմում քննարկվել են հետպատերազմյան իրավական որոշ հիմնախնդիրների հնարավոր լուծումներ 10/04/2021 11:11 «168 Ժամ». Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին 10/04/2021 11:07 «Ժողովուրդ». Վարչապետի խոսնակն ապատեղեկություն տարածող չպետք է լինի որևէ պարագայում. Պետք է հրաժարականներ լինեն 10/04/2021 11:04 «Հրապարակ». Սահմանադրական դատարանը հասավ Նաիրա Զոհրաբյանին 10/04/2021 11:02 «Ժողովուրդ». Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու նոր մեղադրանք առաջադրելու հրահանգը չկատարելու պատճառով 10/04/2021 10:59 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1009 դեպք, մահացել է 31 մարդ 10/04/2021 10:55 Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն. հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն. Արցախի ԱԳՆ 10/04/2021 10:49 Google Maps-ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցները անվանափոխել են իրենց հերոսների անունով. Նաիրա Զոհրաբյան 10/04/2021 10:40 ԳՇ պետը հանդիպել է գերեվարված և անհայտ կորած զինծառայողների ծնողներին, ներկայացրել իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ 10/04/2021 10:29 Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի և հիմնազուրկ է, կրում է բացառապես քաղաքական բնույթ. փաստաբան 10/04/2021 10:13 Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին 10/04/2021 10:00 Բելգիայի ԱԳՆ-ն բացառիկ որոշմամբ դրամաշնորհ է տրամադրել Զինվորի տանը` չնայած, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի առաջնահերթությունների շարքում 09/04/2021 22:02 Անհետ կորած զինծառայողների ծնողները բացեցին ՊՆ մուտքերը 09/04/2021 21:39 Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին. ԳՇ պետի հետ հանդիպման մասնակից 09/04/2021 21:04 Պնդում եմ, որ առանց պատերազմի հնարավոր է փորձել հետ բերել Հադրութն ու Շուշին. Միքայել Մինասյան (Տեսանյութ) 09/04/2021 20:59 ՀՀ և ՌԴ շահերը 90 տոկոսով համընկնում են. ես արժանապատիվ եղբայրության կողմնակից եմ. Միքայել Մինասյան (Տեսանյութ) 09/04/2021 20:53 Կռվելու եմ հանուն ապագայի. Միքայել Մինասյան (Տեսանյութ) 09/04/2021 20:47 Եթե որոշեմ մասնակցել ընտրություններին, ապա դա անելու եմ իմ դեմքով. Միքայել Մինասյան (Տեսանյութ) 09/04/2021 19:58 Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել 09/04/2021 19:30 Մհեր Գրիգորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստման ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր 09/04/2021 19:20 Վահրամ Դումանյանը ՌԴ գիտության և կրթության նախարարի հետ քննարկել է համագործակցության հարցեր 09/04/2021 19:14 Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղը 09/04/2021 19:02 Ես չեմ կարող Թուրքիային համարել բարեկամ երկիր. Ալեն Սիմոնյան 09/04/2021 18:49 Գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել. Ալեն Սիմոնյան 09/04/2021 18:25 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 777-ով 09/04/2021 18:16 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9150 դեպք 09/04/2021 18:05 Լե Պենն առաջադրվելու է Ֆրանսիայում նախագահական ընտրություններում 09/04/2021 17:51 Եվրոպայի լիգայում առանց հագուստի տղամարդը ներխուժել է խաղադաշտ 09/04/2021 17:31 Գերեվարվածի հարազատը բենզին է լցրել իր վրա ու սպառնացել ինքնահրկիզվել, եթե ուղղաթիռ թռչի. ՊՆ աշխատակիցների տարհանումը դադարեցված է 09/04/2021 17:18 ԱՄՆ–ում բնակչության 1/5 մասը պատվաստվել է COVID-ի դեմ 09/04/2021 17:08 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 5 վթար. 10 մարդ մարմնական վնասվածք է ստացել 09/04/2021 16:56 Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով Արման Թաթոյանը դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե 09/04/2021 16:51 Չինաստանը կպատասխանի ԱՄՆ պատժամիջոցներին 09/04/2021 16:26 Հրայր Հովնանյանը նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հիմքում ամուր կանգնած մեր ազգային գործիչներից էր. Սերժ Սարգսյան 09/04/2021 16:25 Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի պաշտոնը 09/04/2021 16:06 Մահացել է Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը 09/04/2021 15:59 Ադրբեջանը գերիներին չէր տվել, իրենք էլ թող Քելբաջարը չտային, ինչի՞ տվեցին. Գերեվարված զինծառայողի հայր 09/04/2021 15:51 Հոնկոնգը հետաձգել է AstraZeneca-ի գնումը 09/04/2021 15:39 «Ալաշկերտը» չի կարողանում մտնել Գյումրի. «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղը հետաձգվում է 09/04/2021 15:31 Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ 09/04/2021 15:14 ՎԶԵԲ՝ 2020թ. ներդրումային պորտֆելը Հայաստանում եղել է ամենամեծը. Վարչապետը տեսազանգ է ունեցել ՎԶԵԲ նախագահի հետ 09/04/2021 15:05 Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը 09/04/2021 14:59 «Համբարձում Ղանդիլյանը» «վերադառնում է» Հայաստանի երկաթուղի 09/04/2021 14:50 Ընտրություններն անակնկալ են լինելու. գելխեղդներն ու գայլերն իրար հետ հեռանալու են. Մարուքյան 09/04/2021 14:43 Պաշտպանության նախարարության աշխատակիցները նախարարությունից տարհանվում են ուղղաթիռով (Տեսանյութ) 09/04/2021 14:32 Գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի երկաթգծի Իսահակյան-Բայանդուր հատվածը. խախտվել է ուղևորափոխադրումների գրաֆիկը. ՀԿԵ 09/04/2021 14:28 Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 2,9 միլիոն մարդ 09/04/2021 14:23 Դուք գեղի «կլուբ» չեք կարող սարքել, ատոմակայան կառուցո՞ղ եք. Մարուքյանը՝ իշխանությանը 09/04/2021 14:18 ԱԴԾ-ն Ղրիմում կանխել է ահաբեկչություն. ձերբակալվել է երկու իսլամիստ 09/04/2021 14:11 Տրագեդիայի վրա փորձել են PR անել. Էդմոն Մարուքյանը՝ գերիների վերադարձի լուրերի մասին 09/04/2021 13:58 Ձեր պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը․ Ռուստամ Մուրադով (Տեսանյութ) 09/04/2021 13:50 Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի 09/04/2021 13:40 ԱՄՆ-ում պատվաստումների երկու կենտրոն է փակվել կողմնակի ազդեցության պատճառով 09/04/2021 13:32 Լրագրողական կազմակերպությունների ղեկավարները նախագահին հայտնել են, որ վիրավորանքի և զրպարտության համար տուգանք սահմանող օրինագիծն էական վնաս կհասցնի խոսքի ազատությանը 09/04/2021 13:25 Հայաստանում հրապարակային հայհոյելու համար կսահմանվի տուգանք 100-ից 150 հազար դրամի չափով 09/04/2021 13:19 Փակ է Գյումրի-Երևան պետական մայրուղին, Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Բավրա ճանապարհները 09/04/2021 13:14 Անդրանիկ Քոչարյան. Գերիների հարցը չի կարող չլուծվել 09/04/2021 13:09 Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Կովսականի (Զանգելան) ուղղությամբ 09/04/2021 13:00 Թուրքիայի հետ պետք է խոսել. իմքայլական պատգամավոր 09/04/2021 12:56 ՊՆ-ն հերքում է. ապրիլի 8-ին ադրբեջանաթուրքական պատվիրակություն չի ժամանել Երևան 09/04/2021 12:53 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին կայցելի Մոսկվա 09/04/2021 12:51 Կյանքից հեռացել է բարերար Հրայր Հովնանյանը 09/04/2021 12:47 Էգեյան ծովում թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել 09/04/2021 12:37 Ինտուիցիայով հասկանում եմ՝ ինչ է կատարվում, բայց հնչեցնել չեմ կարող. Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների խնդրի մասին 09/04/2021 12:32 Հայտնի են հանրակրթական ուսումնական հաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները 09/04/2021 12:21 Երևանի մի շարք հասցեներում մինչև վաղը ջուր չի լինի 09/04/2021 12:14 ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները դատապարտում են Փաշինյանի վարչախմբի թուրքանպաստ քաղաքականությունը 09/04/2021 12:01 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք 09/04/2021 11:52 ՊՆ շենքից շշեր են շպրտել անհետ կորած զինծառայողների ծնողների վրա. Արսեն Ղուկասյան (Տեսանյութ) 09/04/2021 11:48 ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում՝ ո՞ւմ է երեկ Բաքվից տեղափոխել ռուսական ինքնաթիռը Հայաստան 09/04/2021 11:43 Սիցիլիայում մաֆիայի դեմ գործողությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ 09/04/2021 11:39 Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքում 09/04/2021 11:30 ՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգին (Տեսանյութ) 09/04/2021 11:26 Հնդկաստանում ոստիկանությունը ոչնչացրել է չորս ահաբեկչի 09/04/2021 11:18 Լուրը հերքել են նրանք, ում անունները շրջանառվում էր գերիներին բերելու հարցում. երկիրն անզուսպ ստախոսությամբ ավերեցիք. Սոֆյա Հովսեփյան 09/04/2021 11:11 Սարսանգի ջրամբար է բաց թողվել Սևանի ծիածանափայլ իշխանի առաջին խմբաքանակը 09/04/2021 11:02 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1029 դեպք, մահացել է 26 մարդ 09/04/2021 10:56 Գերիների հարազատները վաղ առավոտից փակել են Շիրակի մարզ մտնող բոլոր ճանապարհները (Տեսանյութ) 09/04/2021 10:50 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի 09/04/2021 10:45 Փորձաքննություններն ամիսներ շարունակ չեն իրականացվել և մարդիկ զրկվել են հաշմանդամության թոշակից և արտոնություններից. ՄԻՊ 09/04/2021 10:33 Առավոտյան ուղղաթիռն եկավ, մտավ ՊՆ-ի «պլաշադկա», երևի, Վաղարշակ Հարությունյանին վերցրեց, տարավ. Անհետ կորածի հարազատ (Տեսանյութեր) 09/04/2021 10:26 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կուտակված է շուրջ 480 բեռնատար 09/04/2021 10:01 «Ժողովուրդ». Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ պետ նշանակվելուց հետո դատական համակարգում որոշում է կայացրել, ինչը քրեորեն պատժելի արարք է 09/04/2021 09:59 «Հրապարակ». Փաշինյանը քաղաքական դիակ է, իսկ քաղաքական դիակները երբեք չեն վերակենդանանում. Արա Սաղաթելյան 09/04/2021 09:57 «Իրավունք». ՔՊ-ում կադրային ռեբրենդինգ է. խնդիր է դրված ազատվել Արարատ Միրզոյանի կադրերից 09/04/2021 09:51 «Հրապարակ». Փաշինյանը խաբում է մարդ-կուսակցություններին. Վենետիկը չէր կարող դեմ լինել շեմի փոփոխությանը 09/04/2021 09:48 «Ժողովուրդ». Ջհանգիրյանը հաղթել է պետությանը Եվրադատարանում և ստացել կլորիկ գումար 09/04/2021 09:46 «Հրապարակ». 2016-ին Փաշինյանն այսպես էր խոսում. «Դուք եկել Ռուսաստանին շնորհակալություն... էնքան շնորհակալություն ենք հայտնել վերջին 200 տարվա ընթացքում, որ դոզան անցել եք...»

Տվյալ բաժնի վերջին նյութերը