08/03/2021 10:17
Ջեֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է ուսուցչի հետ
Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքքենզի Սքոթն, ամուսնացել է Սիեթլի մասնավոր դպրոցում բնագիտության ուսուցչի հետ: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը:
Ավելի վաղ Ջեֆ Բեզոսի նախկին կինը բարեգործությանը նվիրաբերել էր ավելի քան 1,7 միլիարդ դոլար:
Նվիրատվությունների մասին նա գրել է իր բլոգում, որտեղ հայտարարել է նաև իր ազգանունը փոխելու մասին:
Ըստ Forbes-ի՝ նա ստացել է Amazon-ում Բեզոսի բաժնեմասի չորրորդ մասը: Ամուսնալուծությունից հետո նրա կարողությունը կազմում էր 36 միլիարդ դոլար: