08/03/2021 11:23
ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի սպանության գործով դատավարության մեկնարկից առաջ տեղի է ունեցել ցույց
Մի քանի հարյուր մարդ մասնակցել է ցույցին ամերիկյան Մինեապոլիս քաղաքում մինչ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար մեղադրվող նախկին ոստիկան Դերեկ Շավինի գործի դատավարության մեկնարկը:
Ըստ Star Tribune թերթի՝ գործողությունը տեղի է ունեցել Հենեպին շրջանի դատարանի շենքի դիմաց, որտեղ այսօր սկսվելու է դատավարությունը: Իշխանությունները 1 միլիոն դոլար են հատկացրել դատավարության ընթացքում անվտանգությունն ապահովելու համար: Դատարանի շենքի շուրջ տեղադրվել է ցանկապատ և բետոնե արգելապատնեշ:
Ցույցը տևել է մի քանի ժամ և անցել խաղաղ: Մասնակիցները, պաստառները ձեռքին, շրջում էին փողոցներով՝ արդարության կոչ անելով:
Ֆլոյդը սպանվել է անցյալ տարվա մայիսի վերջին այն բանից հետո, երբ Շովին ձերբակալման ժամանակ խեղդող հնարք է կիրառել: Նրան մեղադրանք է առաջադրվել մարդասպանություն կատարելու համար: Ձերբակալությանը մասնակցած երեք այլ նախկին ոստիկաններ մեղադրվում են հանցավոր անփութության և սպանությանը հանցակից լինելու համար:
ԱՄՆ-ում աֆրոամերիկացու մահից հետո սկսվել են զանգվածային բողոքներ, որոնք վերաճել են անկարգությունների: Մի քանի տասնյակ քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնը և Նյու Յորքը, պարետային ժամ է սահմանվել: