09/03/2021 12:46
Արցախում կասետահրթիռային ռումբ կպայթեցվի
ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության սակրավորների կողմից, Ստեփանակերտի կենտրոնում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության հարակից տարածքում, տեղի կունենա հայտնաբերված կասետահրթիռային ռումբի պայթեցում:
«Պայթյունի ձայնը լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն», - նշված է հաղորդագրության մեջ: