11/03/2021 12:50
Շուռնուխում տները կառուցվում են ոչ թե պետության, այլ բարեգործական միջոցներով. Վահե Հակոբյան
Շուռնուխում տուն կորցրած բնակիչներին աջակցում են Գորիսի քաղաքապետն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 5-րդ ալիքի «Հարցազրույցի» տաղավարում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ տներ են կառուցում:
Դիտարկմանը, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ՝ տները պետությունն է կառուցում՝ Հակոբյանը պատասխանեց. «Ինչի՞ մասին է խոսքը»:
Նա վերահաստատեց, որ շինարարությունն իրականացվում է բարեգործական միջոցներով: