18/03/2021 13:22
Այս երկրում Նիկոլը և իր խուրջիններն այլևս էշ քշելու իրավունք չունեն. Արմեն Աշոտյան
Մինչև արտահերթ ընտրությունների մասին խոսելը, պետք է խոսենք, թե ինչ խայտառակ իրավիճակում ենք արթնացել որպես պետություն, դատարանի բակում, որտեղ պետք է մեկնարկի Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Կա դատական որոշում, ըստ որի կասեցվում է Օնիկ Գասպարյանի պաշտոնարկման գործընթացը և զավեշտ է, որ առավոտ կանուխ կառավարության ինչ-որ հերթական ուսապարկեր կամ ցելոֆանի տոպրակներ փորձում են մեկնաբանել, թե ինչ է ասել դատարանը և իրենց էշն են քշում։ Այս երկրում Նիկոլը և իր խուրջիններն այլևս էշ քշելու իրավունք չունեն, որովհետև 3 տարի էշի տեղ դրեցին ժողովրդին, ու ցավոք, նաև նահատակելով հազարավոր անմեղ երեխեաների կյանքեր, թուրքերին նվիրելով հազարավոր կիլոմետր տարածք՝ չունեն այդքան տարրական բարոյականություն, որ նոյեմբերի 10-ին Հայաստանը արթնացնեին թեկուզ արյունաքամ, բայց ապագայի հույսով։ Նիկոլն անգամ Կլեոպատրայի նման անառակի չափ բարոյականություն չուներ, Կլեոպատրայի համար Նիկոլը պարզապես «վենետիկյան պոռնիկ» է», - ասաց Արմեն Աշոտյանը։