20/03/2021 15:36
Եթե իմ ժողովուրդը պետք ա որոշի, որ ինձ գնդակահարելու ա, ես խոնարհ կանգնելու եմ էդ գնդակահարության պատի տակ. Փաշինյան (Տեսանյութ)
Դեկտեմբերից ասում եմ՝ ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ես թույլ չեմ տալու, որ դուք լինեք իմ և մեր դատավորը, իմ և մեր դատավորը պետք է լինի ժողովուրդը, Արագածոտնի մարզում Ներքին Բազմաբերդի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովուրդն ա, որ կարա դատի ձեզ էլ, մեզ էլ։ Ես նմա՞ն եմ մարդու, որ կարող է փախնել։ Եթե իմ ժողովուրդը պետք ա որոշի, որ ինձ գնդակահարելու ա, ես խոնարհ կանգնելու եմ էդ գնդակահարության պատի տակ։ Որևէ մեկը չմտածի, թե ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախնեմ։ Եվ դուք ունեք էդ իրավունքը, ժողովո՛ւրդ։ Փախնողները թող մտածեն փախնելու մասին։
Ես ժողովրդի տված վստահությունը չեմ անարգի որևէ տեղից որևէ փախուստով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։